
Թուրքական հրետանին շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսում քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղությամբ. փոխանցում է Anadolu-ն:
Հարվածների թիրախում է հայտնվել Միննեհ օդանավակայանը, որն ավելի վաղ քրդերը վերադարձրել էին սիրիացի զինյալներից:
Թուրքիան շաբաթվա ընթացքում հրետակոծում է քրդերի դիրքերը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրետակոծությունները պատասխան միջոց է անվանում՝ կապված քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ստորաբաժանումների կողմից թուրքական սահմանի դեմ սպառնալիքների հետ՝ պահանջելով թողնել դիրքերը Հալեպի հյուսիսում: Կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը մերժել է վերջինիս պահանջը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան