ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգեւորականի մասին իր ունեցած պատկերացումներին»:  

Արարատյան հայրապետական թեմ

Իրավապահներին դիմելու միջոցով հարց լուծելու մեթոդն օրինական մեթոդն է, եւ եթե մենք ապրում ենք իբրեւ թե օրինական երկրում, ապա առավել եւս հոգեւորականի համար չէր կարող խորթ լինել այդ մեթոդը, քանի որ հոգեւորականը պետք է օրինականության կողմնակից լինի, այլ ոչ թե գողական բարքերի: Չէ՞ որ իրավապահներին չդիմելը սովորաբար ողջունվում է «քուչայական» շրջանակներում եւ համապատասխանում է գողական, կրիմինալ պատկերացումներին: Եվ եթե հոգեւորականը կարող է ունենալ նման հայացքներ, ապա զարմանալի չէ ո՛չ նրա՝ օֆշորային գոտում հաշիվ ունենալը, ո՛չ ադամանդագործության հետ առնչությունը, ո՛չ էլ «Բենթլի»-ի առկայությունը:




Լրահոս