
Ոստիկանության Մասիսի և Աշոցքի բաժինների ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Շիրակի մարզի Աշոցք գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հրայր Բ.-ին և 1980 թ. ծնված Կարապետ Ա.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրայր Բ.-ն աշխատելով որպես եռակցող՝ Սայաթ-Նովա գյուղի մի հիմնարկության պահեստից գողացել է թրթուրավոր տրակտորի պահեստամասեր և փորձել իրացնել Շիրակի մարզի Աշոցք գյուղում:
Գողոնն առգրավված է: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: