
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի մոտ լուրջ վնասվածք չի հայտնաբերվել: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Միդտյուլան»-ի դեմ հանդիպումից առաջ :
Նա դուրս էր մնացել հայտացուցակից: Բժիշկները ենթադրում էին, որ Դավիդի վնասվածքը լուրջ չէ, ու նրանց ախտորոշումը հաստատվել է: Այսպիսով, Դե Խեան հնարավոր է բաց թողնի Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի «Շրուսբերի Թաունի» դեմ հանդիպումը: