Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Մրգավետ գյուղում: ArmLur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ գյուղի դաշտի ջրատարում երեխայի դի է հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝ երեխան նորածին է:
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ հարուցվել է քրեական գործ, երեխայի՝ ջրատարում հայտնվելու հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: