
Ազգային ժողովը երեկ ընդունեց կառավարության առաջարկը. նախարարությունը կկիսեն, և կեսը կտան դաշնակցականներին: Դաշնակցությունը վերջապես բացել է փակագծերը։ Ո՞ր պորտֆելները բաժին կհասնեն ՀՅԴ-ին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո։
Արմեն Ռուստամյանն անուններ է տվել` Արծվիկ Մինասյանը կլինի Էկոնոմիկայի նախարարը, Լեւոն Մկրտչյանը` Կրթության և գիտության, Դավիթ Լոքյանը` Տարածքային կառավարման և զարգացման նախարարը: ՀՅԴ-ն նաև երկու մարզպետ կունենա` Գաբրիել Գյոզալյանը` Արագածոտնում, Հովսեփ Սիմոնյանը` Շիրակում։
Ներկայացնում ենք Armlur.am-ի շաբաթվա ամփոփումը: Մանրամասները` տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան