Ռուսաստանն «Էրեբունի» ավիաբազան համալրել է 4-րդ սերնդի կործանիչներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը Հայաստանում գտնվող «Էրեբունի» ռուսական ավիաբազան համալրել է 4-րդ սերնդի՝ ՄիԳ-29, ՄիԳ-29C կործանիչներով և ժամանակակից տրանսպորտային Մի-8MT ուղղաթիռով՝ կապիտալ վերանորոգումից հետո: Այս մասին հայտարարել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Ավիատեխնիկան տրամադրվել է Երևանի ավիաբազային Կրասնոդարի շրջանից ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների միջոցով: Մոտ ժամանակներս 4-րդ սերնդի ճակատային կործանիչներն ու ուղղաթիռը կհավաքվեն միավորման ինժեներատեխնիկական կազմի կողմից և շահագործման կհանձնվեն:

Ինչպես հավելել են մամուլի ծառայությունում՝ միավորման օդաչուները կսկսեն թռիչքները մարտի կեսերից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս