
Ռաֆայել Բենիտեսը կարող է զրկվել հավելավճարից, որ պետք է ստանար «Ռեալ»-ի հետ պայմանագրի վաղաժամկետ լուծարման համար: AS-ը հայտնում է, որ նա խախտել է «արքայական ակումբ»-ի հետ իր պայմանագրի՝ լռության մասին կետը:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի նախօրեին Բենիտեսը BT Sport հեռուստաալիքի հյուրն է եղել: Մասնագետը մեկնաբանել է «Ռեալ»-ից իր հեռացումն ու որոշ տեղեկություններ հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի աշխատանքի վերաբերյալ:
Մադրիդյան ակումբի հետ պայմանագրի վաղաժամկետ լուծարման համար Բենիտեսը 4 մլն եվրո էր ստացել, ընդ որում, այդ գումարը պետք է ստանար մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: