ՀԺ.Արարատի մարզպետը ճիշտ ժամանակին արձակուրդ մեկնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հերթական արձակուրդը տարօրինակ զուգադիպությամբ համընկել էր մարզում ֆիննախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության սկսած լայնածավալ ստուգումների հետ։
Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Ստուգումների արդյունքները բավականին սկանդալային էին։ Դեռ նախօրեին պաշտոնապես հայտարարվել Էր, որ դրանց ընթացքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Մխչյան գյուղի սուբսիդավորված էժան դիզվառելիքի 70 հազար լիտրից 48 հազար լիտրը ստացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը։ ՀՀԿ-ամերձ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ֆիննախի համապատասխան տեսչությունը տնետուն ընկած փորձել է ճշտել, թե ով է իրականում դիզվառելիք ստացել։ Մարզպետն էլ անորոշության այս փուլում թերեւս ամենալավ լուծումն է գտել՝ առայժմ լինել արձակուրդում, մինչեւ իր հարցերը լուծի”,- գրում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս