
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները պահանջում են վերադարձնել գումարը, որը նրանք վճարել էին Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի` «Միդտյուլանդ»-ի դեմ խաղը դիտելու համար:
Daily Mail-ը հայտնում է, որ ուրաքանչյուր երկրպագու, ընդհանուր առմամբ, 71 ֆունտ է ծախսել: Դանիա էին մեկնել «կարմիր սատանաներ»-ի 800 երկրպագուներ:
Հիշեցնենք՝ «Յունայթեդ»-ը դանիացիներին զիջել է 1:2 հաշվով: