
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հանդես է եկել Ուկրաինան Ռուսաստան վերանվանելու առաջարկով. փոխանցում է FlashCrimea-ն:
Նման կերպ նա մեկնաբանել է Ուկրաինայի Գերագույն ռադայում օրինագծի ներդրումը, որով արգելվում է օգտագործել «Ռուսաստան» բառը:
«Ուկրաինայի կառավարությունում, կարծում եմ, նորմալ մարդ արդեն չի մնացել: Ուկրաինայի քաղաքացիներին, ցավոք, չի հաջողվում Ուկրաինան վերանվանել Ռուսաստան»,-նշել է Ակսենովը:
«Ռուսաստան» բառն օգտագործելու արգելքի մասին օրինագիծը ներդրվել է Ռադա փետրվարի 18-ին: Փաստաթղթում ասվում է, որ «Ռուսաստան» անվանումն «Ուկրաինայի պատմական ժառանգությունն» է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան