ՉԻ. Պատգամավորները փող են պահանջում լրագրողներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ Բառադի Համոն, օրերս հայտարարեց, թե վատ չի լինի եթե Ագգային ժողովի աշխատանքներ լուսաբանող լրագրողներր վճարեին պատգամավորներին. “Դուք էդ փողը, էդ հացը մեր միջոցով եք աշխատում, հետեւաբար մենք ձեր ստնտուն ենքե. իր տեսակետն էր արտահայտել ՀՀԿ-ական պատգամավորր։ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Մանվել Բադեյանին էլ դուր էր եկել լրագրողների կողմից վարձատրվելու տարբերակը։
Երեկ “ՉԻ”-ն փորձեց այս առնչությամբ Բադեյանից մեկնաբանություն ստանալ, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. “Դուք չգիտե՞ք, որ ցանկացած լրատվամիջոց, երբ որ օգտվում ա այս կամ այն ինֆորմացիոն աղբյուրից, դա աշխարհում ընդունված կարգ ա՝ բոլոր երկրներում, նույնիսկ Սովետական Միությունում, վարձատրվում ա”։ “ՉԻ” այն դիտարկմանը, թե Ագգային ժողովը քաղաքական կառույց է, եւ այստեղ “ընտրվածները” պարտավոր են պատասխանել լրագրողների կողմից բարձրացված հասարակությանը հուզող հարցերին, Բադեյանը պատասխանեց. “Պարտավոր չեմ։ Ձեր փող աշխատելու համար ես ոչ մի բան էլ պարտավոր չեմ անեմ։ Ես գումարի մասին չեմ ասում, որ լրագրողը ինտերվյու վերցնի ու չվճարի դրա համար։ Դա սկզբունք ա։ Մենակ դուք եք, ինչ ուզում եք, անում եքե”։
“ՉԻ”՝ պատգամավորի կողմից լրագրողին ուղղված հայհոյանքի համար զեղչեր նախատեսվո՞ւմ են, թե՞ ոչ հարցին Բադեյանը պատասխանեց. “Եթե ուզում ես ձեռ առնելով խոսամ, կարամ ձեռ առնելով խոսամ… Ընդհանրապես փող աշխատելու համար առաջինը պետք է կրթություն։ Երկրորդը՝ գոնե մշակույթի հտ որեւէ առնչություն, երրորդը՝ սեփական արժանապատվության զգացում։ Էս բոլորը պետք ա ունենա մարդ, որ նոր դառնա ժուռնալիստ, հետո նոր էս կամ էն մարդուն եթե հարցեր ունի՝ տա։ Ում որ հարցը ուղղված ա, նա իրավունք ունի ինչպես պատասխանել, էնպես էլ չպատասխանել…ե”,- մեջբերում է “Չորրորդ ինքնիշխանությունը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս