“Հրապարակը” գրում է. “Երեկ, օրվա վերջում, ՀՀԿ գեներալիտետի սենյակում “մե քեֆ, մե ուրախություն էր”. ողջ ԲՀԿ-ն էր այստեղ` Յուվեցի Կարոն, ապարանցի Լյովան, Բելաջիոյի Գրիշը, նաեւ Սամվել Լիմինդրովիչը, Թոխմախի Մհերը, նույնիսկ ոչ պատգամավոր՝ ԵԿՄ փոխնախագահ Կետիկյան Արան:
Նշում էին “Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին” օրենքի նախագծի ընդունումը 97 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քիչ պատահող արդյունքով: Տպավորությունն այնպիսին էր, թե Շուշին էլի ենք գրավել: Ավելի ուշ, մի քանի հոգու ուղեկցությամբ, ոտքերը քստքստացնելով՝ եկավ նաեւ Գալուստ Գրիգորիչը:
Շարունակությունը` “Հրապարակ”-ի այսօրվա համարում