Լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոն չի հերքում, որ կարող է պաշտոն զբաղեցնել «Ինտեր»-ի ղեկավարության համակարգում:
«Ես շատ եմ զբաղված, քանի որ աշխատում եմ իմ ֆուտբոլային դպրոցում և ակադեմիայում: Նաև մի քանի այլ նախագծեր ունեմ, որոնք պատրաստվում եմ կյանքի կոչել:
Ոչինչ չեմ ցանկանում բացառել: Մեծ ուրախությամբ կընդունեմ նոր մարտահրավերն ու կգլխավորեմ «Ինտեր»-ը»,- նշել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն «Ինտեր»-ում հանդես է եկել 1997-2002 թվականներին: