![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/87828629_7402f72b-312e-4ec6-a0cc-26aedd3a6ca2.jpg)
Հարավային Աֆրիկայում հայտնել են Զիկա վիրուսով վարակման առաջին դեպքի մասին. փոխանցում է Gazeta.ru-ն:
Երկրի առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել Կոլումբիայի քաղաքացու մոտ, ով եկել է Յոհանեսբուրգից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսը համաշխարհային մասշտաբի սպառնալիք է անվանել:
Հիվանդությունը հատկապես վտանգ է ներկայացնում հղի կականց համար: Վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում: ԱՀԿ տվյալների համաձայն՝ Զիկա վիրուսի դեմ պայքարի համար 56 միլիոն դոլար է անհրաժեշտ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան