
Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Քաջազնունի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սանհանգույցում` հատակին, հայտնաբերել 68-ամյա Գեորգի Ա.-իի դին: