Ժնևում համաձայնության են հասել՝ Սիրիայում հրադադարի ռեժիմ սահմանելու վերաբերյալ. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բանակցությունների մասնակիցների հայտարարությանը:
Համաձայնությունների շրջանակում առաջարկվում է դադարեցնել քաղաքների պաշարումը, փոխանակել գերիներին և մարդասիրական օգնություն տրամադրել տուժած քաղաքներին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մրցակիցները համաձայնել են հրադադարի ռեժիմ սահմանել 2-3 շաբաթ՝ պարտադիր պայման անվանելով ռուսական ավիացիայի հարվածների դադարեցումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան