
Մոնտենեգրոյի Բար քաղաքում հունիսի 18-23-ը անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող մրցաելույթներ են ունենում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքին հղում անելով՝ “Արմսպորտը” տեղեկացնում է, որ հունիսի 19-ին իրենց օգտին հաղթանակներ են գրանցել և միայն եզրափակչում պարտվել են՝ Վահե Մատինյանը (50կգ) և Տիգրան Մնացականյանը (69կգ), արժանանալով արծաթե մեդալների:
Մրցանակակիր դառնալուն մոտ է եղել Նաիրի Ղարսյանը (42կգ), ով, բավարարվել է հինգերորդ տեղով: Այսօր մրցագորգ կմտնեն Հայաստանի հավաքականի ևս հինգ մարզիկներ: