
Վերանորոգվել եվ վերագործարկվել են Երեւանի բոլոր 2200 ցայտաղբյուրները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի հավերժության այդ խորհրդանիշները բարեկարգելու եւ շահագործելու նպատակով հաշվառվել են կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն է տվել համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաեւ իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները:
Երեւանի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվել են նաեւ բակային տարածքները: Ծրագրի համաձայն, բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում եւ բակերում տեղադրվել է նաեւ 8 նոր ցայտաղբյուր: