Արտակարգ դեպք` Վարդենիսում. ավազակային հարձակումը զարմացրել էր բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ավազակային հարձակման է ենթարկվել Վարդենիսի բնակիչ Աղասի Ղազարյանը:

Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Ա. Ղազարյանը ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից, ապա հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց: Նա մինչ օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից, ArmLur.am-ի հարցին ի պատասխան, նշեցին միայն, որ ավազակային հարձակման դեպք գրանցվել է: Միջոցներ են ձեռնարկվում հարձակման մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննություն է կատարվում:

Այդուհանդերձ, ArmLur.am-ին հաջողվեց պարզել նաև, որ ավազակները վարդենիսցու բնակարանից, ըստ նախանական տեղեկությունների, գողացել են 1 միլիոն 200 հազար դրամ գումար: Թե ովքեր կարող էին նման բան անել, դեռևս հայտնի չէ: Հնարավոր վարկածներ ևս չեն շրջանառվում: Ավազակային հարձակման դեպքը մեծ զարմանքի տեղիք է տվել Վարդենիսում, քանի որ բնակիչները վստահ են, որ որևէ մեկը չէր համարձակվի Ղազարյանների բնակարան մուտք գործել՝ գողություն կատարելու նպատակով:

Նոր մանրամասներ իմանալուն պես` ArmLur.am-ը դրանք կներկայացնի:




Լրահոս