
Հունիսի 19-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Չարենցավանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտ վարելով “Մերսեդես Բենց C 240” մակնիշի ավտոմեքենան՝ Չարենցավան քաղաքի Զինկոմիսարիատի 1-ին փակուղու 1-ին աջ հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: