Հայ Արիների ատենապետը հափշտակել է խոշոր չափերի գույք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ՀՀ Կառավարության 1997թ. օգոստոսի 19-ի թիվ 348 որոշմամբ “Հայ Արիներ” հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միավորումե հասարակական կազմակերպությանը` սկաուտական-կադետական ճեմարանական համալիրի կառուցման եւ բնասերների կենտրոնի ստեղծման նպատակով Նաիրիի անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող` Կոտայքի մարզի Զովունի եւ Քանաքեռավան համայնքների վարչական տարածքներից անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող 45 հեկտար հողամաս:
Հիշյալ հասարակական կազմակերպության ատենապետ Լեւոն Մխիթարյանը, իրեն վստահված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, 2003-2007թթ. ընթացքում հատկացված հողամասից 6,621 հեկտար հողամասը սեփականության, ինչպես նաեւ 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքներով գրանցել են իրենց հարազատների, փաստացի իրենց պատկանող բաժնետոմսերով գործող ընկերությունների անվամբ` յուրացման եղանակով հափշտակելով 37.220.400 ՀՀ դրամ արժողության պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը:
Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն:




Լրահոս