
Փետրվարի 21-ին, ժամը 02.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում գտնվող «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկակական կենտրոնի մոտակայքում այրվում է չբնակեցված տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.46-ին, մարվել՝ 03.14-ին:
Այրվել է չշահագործվող երկաթյա տնակի ներքին փայտե երեսպատումը (մոտ 20 քմ):