Սերժ Սարգսյանն արդեն անձամբ է զբաղվելու փող հայթայթելու գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի լրատվական ծառայությունը նախօրեին մի հաղորդագրություն է տարածել, որը փաստում է Հայաստանի տնտեսության ողբերգական վիճակը, որը իշխանություններին ստիպում է այլեւս «ձեռքները գցել փրփուրներից»: Ըստ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանն արտերկրում ՀՀ դեսպանների հետ խորհրդակցությունների շարք է սկսել: «Խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀ տնտեսական շահերն առաջ մղելու նոր հնարավորությունները, դեսպանընկալ պետությունների հետ տնտեսական կապերի, նոր նախագծերի, ներդրումների եւ առեւտրաշրջանառության ավելացման հնարավորությունները»:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այլեւս ստիպված է անձամբ զբաղվել փող հայթայթելու գործով: Առաջին խորհրդակցության «հյուրը» եղել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Իհարկե, փորձը փորձանք չէ, բայց ողջ խնդիրն այն է, որ ներդրումները որեւէ երկիր հենց այնպես չեն հոսում, եւ դեսպաններն էլ այդ հարցում ոչնչով օգնել չեն կարող: Փողը հոսում է այն երկրները, որտեղ ներդրողներն իրենց ապահով են զգում: Իսկ Հայաստան ներդրումները քիչ են գալիս, քանի որ նույն Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած իշխանությունը՝ իրենց վարած քաղաքականությամբ, ամեն ինչ արել են, որ օտարերկրյա ներդրողները խուսափեն մեր երկրում գործ սկսելուց:




Լրահոս