Ահա, թե ինչի համար է նախատեսված չինական փայտիկների ծայրի քառակուսի հատվածը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուշիի համար նախատեսված փայտիկները շատերի համար եղել և մնում են հանելուկ և բարդ մեխանիզմ: Մի փոքր անհարմար շարժում՝ և ամեն ինչ կորած է. անվերջ վայր է ընկնում ուտելիքը… Նման իրավիճակում կարող է օգնել միայն ի ծնե օպտիմիզմը: Հույսը պետք չէ կորցնել, որ մի օր կսովորեք փայտիկներից օգտվելու արվեստը:

Փայտիկի երկու ոտիկները պարզապես միացված չեն իրար. նրանք գաղտնի խորհուրդ ունեն: Ցավոք, բոլորը չէ, որ դա գիտեն: Ոտիկները չի կարելի հեռացնել իրարից, ինչպես սովոր ենք դա անել: Ճիշտ կլինի, եթե դրանք հորիզոնական ուղղությամբ տարանջատեք: Ուշադիր նայե՛ք այս լուսանկարին:

2

 

Ճիշտ պոկված ոտիկները շատ հարմար տակդիրներ են փայտիկների համար: Որպեսզի դրանք հենց սեղանին չդնեք, երբ ցանկանում եք դուրս գալ, օգտագործեք այս փոքրիկ փայտե տակդիրը:

Գոյություն ունեն հատուկ տակդիրներ՝ չինական փայտիկների համար նախատեսված: Այո՛, այն շատ շքեղ տեսք ունի…

3

 

Փայտիկների համար նախատեսված այս տակդիրներով ռեստորաններում են մատուցում: Սակայն եթե նման գեղեցիկ իր ձեռքի տակ չկա, սոսնձված ոտիկները ճիշտ նպատակին կծառայեն:

4




Լրահոս