
Այս տարվա մայիսին անցած տարվա մայիսի համեմատ տմնտեսական ակտիվությունը նվազել է 1.3%: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալներում: Նվազել են և՛ արդյունաբերական արտադրանքի (7.4%-ով), և՛ գյուղատնտեսական արտադրանքի (1.3%) և՛ շինարարության (15.9%) ծավալները:
Բայց քանի որ նախորդող ամիսների ակտիվությունը բարձր է եղել, հունվար-մայիսի աճը կազմել է 5.3%: Արդյունաբերության ճյուղերից հունվար մայիսին անկում արձանագրել է միայն շինարարությունը՝ 8.8%: