
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն կազմել է իր կարծիքով ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների հնգյակը:
Ի դեպ, լավագույնների ցանկում չի հայտնվել ներկայիս ոչ մի ֆուտբոլիստ, այդ թվում Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն:
Առաջին տեղը բրազիլացին տվել է իր անվանի հայրենակից Պելեին: Երկրորդ տեղում աշխարհի չեմպիոնը նշել է իրեն, իսկ երրորդում՝ Դիեգո Մարադոնային:
Հնգյակում են հայտնվել նաև Ռոնալդոն ու Զինեդին Զիդանը: