Նուբարաշեն ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալն ինքնասպան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ Մանվել Հազրոյանը պատժախուց է տեղափոխվել 11.06.2013թ. աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար և նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ:
08.08.1991թ-ին ծնված Մանվել Արմենի Հազրոյանին ցմահ ազատազրկման է դատապարտել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11.11.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 365 հոդվածի 1 մասով: Կատարվում է հետաքննություն:
“Փաստինֆո”




Լրահոս