![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/pkk_fighters_2.jpg)
Քուրդ զինյալներն ազատ են արձակել գերեվարված թուրք լրագրողին, օպերատորին և լուսանկարչին: Այս մասին հայտնում է France 24-ը՝ հավելելով, որ նրանք անվնաս են, սակայն նրանց տեխնիկան մնացել է զինյալների մոտ:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության լրագրողներն այսօր առևանգվել էին Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից Թուրքիայի հարավում:
Միջադեպը գրանցվել էր թուրք-քրդական զինված պայքարի երեսնամյա պատմության մեջ նոր զարգացումների ֆոնին: