Եվս մեկ սխալը չեմպիոնության պայքարի վերջը կլինի. Ռամոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը «Մալագա»-ի դեմ ոչ ոքիից հետո (1:1) ընդգծել է, որ թիմն այլևս սխալվելու իրավունք չունի, եթե ցանկանում է պայքարել տիտղոսի համար: Նշենք, որ թիմը Իսպանիայի առաջնության 25-րդ տուրից հետո առաջատար «Բարսելոնա»-ից ետ է մնում 9 միավորով:

«Մենք կձգտենք, որ նման բան այլևս տեղի չունենա, քանի որ միավորների ևս մի  կորուստ և չեմպիոնության պայքարին վերջ կլինի: Դեռ մենք մաթեմատիկական շանսեր ունենք, որպեսզի շարունակենք պայքարը: Ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է», – ասել է նա:




Լրահոս