Փամփուշտները թողել է կամրջի տակ ու զանգահարել ոստիկաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 19-ին, ժամը 12.58-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ փամփուշտներ է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` կամրջի տակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են “Կարաբին” հրացանի 7,62 մմ տրամաչափի 393, “ԱԿՍ” ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 1.206 եւ “ԱԿՄ” ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 594 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս