
Դամասկոսում և Հոմսում նախօրեին իրականացված ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 146-ի. փոխանցում է Reuters-ը:
Միայն Դամասկոսում սերիական պայթյունների զոհ է դարձել 87 մարդ:
Նախնական տվյալների համաձայն՝ ավելի քան 200 մարդ վիրավոր է:
Իրավապահների տվյալների համաձայն՝ Հոմսում ռումբերը գործի են դրել մահապարտ ահաբեկիչները:
Ավելի ուշ պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան