
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ բքի պատճառով փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Արագածի, Թալինի, Մարտունու, Վարդենիսի և Մեղրու տարածաշրջաններում ուժեղ քամիներ են:
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն