
Հունիսի 19-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Հայկաջուր համայնքի բնակչուհի` 10-ամյա Մ. Նազարյանին իրենց տան բակում օձը խայթել է (աջ ոտնաթաթի հատվածում): ԼՂՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածին տեղափոխել են Մարտակերտի շրջանային հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է: