ՀՀ ազգային անվտանգության խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իրենց հաջողվել է վերականգնել Հայաստանի տնտեսության նախաճգնաժամային վիճակը: Միջազգային պրակտիկայում ՀՆԱ-ն սովորաբար հաշվում են ոչ թե տվյալ երկրի արժույթով, այլ դոլարով: Եվ հիմա, երբ Հայաստանի ՀՆԱ-ն հաշվում ես դրամ-դոլար հարաբերակցությամբ, ապա ստեղծվում է հետեւյալ պատկերը: Նախաճգնաժամային տարում՝ 2008թ., Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11 մլրդ 662 մլն դոլար, իսկ ճգնաժամի ժամանակ` 2009թ., այդ թիվը կտրուկ նվազել է՝ դառնալով 8 մլրդ 648 մլն դոլար: 2012թ. Հայաստանի ՀՆԱ-ն դարձել է 9 մլրդ 949 մլն դոլար, իսկ 2013թ. նախատեսված է, որ կդառնա 10 մլրդ 455 մլն դոլար: Ասել է թե՝ առ այսօր Հայաստանը չի հասել իր նախաճգնաժամային վիճակին. ՀՀ ՀՆԱ-ն 2012թ. չի դարձել 11 մլրդ 662 մլն դոլար, ոչ էլ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ