
ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի դիտել իր գործընկեր Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ վերջինս վիրավորում է լրագրողներին: Պատգամավորը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հավատում է իր ընկերոջն ու գործընկերոջը:
«Հավատում եմ իմ գործընկերոջը, ընկերոջը: Էնքան ա եղել, ես բան չեմ ասել, իմ մասին գրել են: Իմ վրա էլ էնքան են սարքել, ուրիշ բան են գրել: Դու երբ ես տեսել` ես ոչ պատշաճ վերաբերմունք ունենամ լրագրողների նկատմամբ», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.