Ֆիջիում ցիկլոնի զոհ է դարձել 20 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիջիին արևադարձային «Ուինսթոն» ցիկլոն է մոտեցել. փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Արտակարգ իրավիճակների հարցով ազգային կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ առնվազն 20 մարդ է զոհվել ցիկլոնի հետևանքով: Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ զոհերի թիվը կարող է աճել:

Ֆիջիի վարչապետը հայտնել է, որ ցիկլոնն ամբողջությամբ փլուզել է ենթակառուցվածքներն ու մեծ վնաս հասցրել պետությանը: Դեռևս հայտնի չէ վնասի չափը:

Ուժգնության 5-րդ՝ ամենաբարձր մակարդակն է գրանցվել, քամու արագությունը հասել է ժամում 230 կմ-ի, իսկ ափերի մոտ օվկիանոսի ալիքների բարձրությունը՝ 12 մետրի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս