ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հատուկենտ լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելելու է Լոռու մարզ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա հանդիպումներ է ունենալու համայնքապետերի եւ մարզի ՀՀԿ-ականների հետ: Երեկ փորձեցինք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից ճշտել՝ արդյոք ինքը եւս հանդիպելու է վարչապետի հետ, եւ որն է նրա՝ մարզ այցելելու նպատակը: Սակայն վերջինս հայտարարեց, թե իրեն զանգահարել ենք շատ անհարմար պահի: «Ես Հայաստանում չեմ, կգամ, հետո նոր կխոսենք»,-ասաց մարզպետն ու անջատեց հեռախոսը: Մեր տեղեկությունը չհաջողվեց ճշտել նաեւ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից, քանի որ վերջինս համառորեն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս