ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաեւ «Այ թի մաստեր» համակարգչային խանութ-սրահի հարցը: Տեղեկացնենք, որ այս խանութի մասին «Ժողովուրդ» օրաթերթն էր բողոք ներկայացրել ՏՄՊՊՀ-ին, քանի որ գովազդում ասվում է, որ նշված խանութից կարելի է ապառիկ գնում կատարել միայն անձնագրով, բայց շատ հաճախորդներ տեղում պարզել են, որ պետք է ներկայացնեն նաեւ տեղեկանք աշխատանքի վայրից: Այսօրվա նիստում կքննարկվի նաեւ համակարգչային մեկ այլ խանութի՝ «Նոութ էյէմ»-ի վարույթը: Հիշեցնենք, որ օրեր առաջ նման խախտման համար էլ խոշոր պատժի արժանացավ «Ռիչ քոմփյութերս» համակարգչային խանութ-սրահը: Ակնկալում ենք, որ հանձնաժողովը խիստ պատիժ կկիրառի իրավախախտ ընկերության հանդեպ, քանի որ ընկերության գործունեությունից «Ժողովուրդ»-ը վերջին շրջանում տասնյակ բողոքներ էր ստանում:
ԿՏՈՒԳԱՆՎԻ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ