Ադրբեջանը հեշտացրել է վիզային ռեժիմն իրանցիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 23-ին ակնկալվում է, որ համագործակցության մասին 10 փաստաթուղթ կստորագրվի Ադրբեջանի և Իրանի միջև: Այս մասին ԱՊԱ գործակալությանն է հայտնել Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, միջպետական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին:

Նա նշել է, որ բանակցություների ընթացքում կողմերը համաձայնության են եկել՝ վիզային ռեժիմը հեշտացնելու շուրջ: «Իլհամ Ալիևի՝ Իրան այցի շրջանակներում համաձայնեցված բոլոր փաստաթղթերը կստորագրվեն, ինչը կնպաստի կապերի զարգացմանը»,-հավելել է Վաեզին:

«Վերջին 20 տարվա ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այսքան ջերմ չեն եղել: Վերջին 2 տարիների ընթացքում երկու երկրների միջև մոտ 55 պաշտոնական հանդիպում է կայացել»,-ընդգծել է նախարարը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան       




Լրահոս