Նախօրեին Լոռու մարզի Հագվի համայնքում 11 խոզ է անկել: Նախնական տվյալներով՝ խոզերն անկել են պաստրելյոզ տեսակի հիվանդությունից: Հագվիի համայնքապետ Հայկասար Մայիլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս հիվանդությունից նախկինում խոզ չի անկել, դրա համար էլ պետպատվերի շրջանակներում պատվաստում չի կատարվում: «Անասնաբուժական կայանը համապատասխան նմուշներ է վերցրել եւ տարել փորձաքննության: Դեռ հստակ պատասխան չունենք: Հիմա համայնքում ախտահանման աշխատանքներ են ընթանում: Այս խոզերը երկար ժամանակ անտառում են եղել, գուցե անտառի վայրի խոզերից են վարակվել»,-ներկայացրեց համայնքապետը՝ ընդգծելով, որ անկած անասուններին թաղել են խորը փորված փոսի մեջ:
ԱՆԿԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ