ԴԵՌ ՔՆՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած արյունալի սպանությունից 17 օր է անցել: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից պարզել, թե մինչեւ այժմ այդ գործով ով է հարցաքննվել, եւ ինչ փուլում է գտնվում գործը: Սակայն ՊՆ քննչականից նշեցին, որ գործը քննության փուլում է գտնվում, ու դրանից ավել ոչ մի բան չեն կարող ասել: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց, տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին եւ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել. նրանք կալանավորված են:




Լրահոս