ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ հայտարարեց, թե համատարած այս «թալանի» պայմաններում իր համար անհասկանալի է իրավապահ մարմինների, ՀՔԾ-ի, ՀՀ գլխավոր դատախազության «անտարբեր» վերաբերմունքը: Ջհանգիրյանի խոսքով՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ՀԱԿ խմբակցության հետ այս հաշվետվությունը քննարկելիս նշել է, թե վերջին երկու տարիներին իրենց ուսումնասիրությունների արդյունքները դատախազությանը չի ուղարկում, որովհետեւ հիասթափված է այդ մարմնից: Այս առիթով ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Երրորդ անձի կողմից Իշխան Զաքարյանին վերագրվող արտահայտությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»: Իսկ Ի. Զաքարյանի մամլո խոսնակ Աննա Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրականում նման բան չի եղել:




Լրահոս