ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք կողմնակից ենք մեր երկրի համաչափ զարգացմանը, եւ երբ խոսում ենք գյուղատնտեսության զարգացման մասին, դա չի նշանակում, որ բնակչության մեծ մասը պետք է ներգրավված լինի այդ ոլորտում, ամենակարեւորը, որ մենք ստեղծենք այն անհրաժեշտ պայմանները»:

Բակո Սահակյան «ԳԱԼԱ»

Հիանալի է, այսքան տարի նախագահ լինելուց հետո նոր խոսում է ապագա ինչ-որ ծրագրերի մասին: Միգուցե ԼՂՀ իշխանությունները մի 2 անգամ էլ վերարտադրվեն, նո՞ր սկսեն մի քիչ էլ իրենց ժողովրդի մասին մտածել: Իսկ երկրի համաչափ զարգացման մասին մտածելու համար նախ պետք էր մտածել արդար ընտրություններ անցկացնելու մասին, այլ ոչ թե ՀՀ իշխանությունների օրինակին հետեւել ու վերարտադրվել: Իսկ կիրառելով ՀՀ իշխանությունների գործելաոճը` Արցախը կլինի ոչ այլ ինչ, քան ՀՀ-ի ավելի փոքր տեսակ` կրկին «7 տոկոս տնտեսական աճով», աղքատության աճող ծավալներով եւ նույն գաղջ մթնոլորտով:




Լրահոս