«Այս աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալիզմ, այն ԶԼՄ-ները, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել բացահայտել իշխանությունների չարաշահումները, պետք է ունենան նաեւ գիտելիքներ` վերլուծելու այդ տեղեկատվությունը»:
Շատ լավ է, իհարկե, որ վարչապետը խոսում է ԶԼՄ-ների պրոֆեսիոնալիզմից, սակայն նա չպետք է մոռանա, որ վարչապետի աշխատանքն էլ պրոֆեսիոնալիզմ է ենթադրում: Օրինակ` կառավարության կողմից էլիտար զուգարանների ներկրումը եւ 340 հազար դոլարի անիմաստ մսխումը բնավ վարչապետի կողմից ղեկավարվող կառավարության պրոֆեսիոնալիզմի մասին չի խոսում: Տ. Սարգսյանը պրոֆեսիոնալիզմ չունի նույնիսկ խաբելու հարցում. երբ պետք էր մի կերպ արդարանալ օֆշորային գոտում իր եւ Նավասարդ Կճոյանի անունով բացված ընկերության մասով, Տ. Սարգսյանն ավելի խելացի բան չկարողացավ մտածել, քան ասել, թե դա զրպարտություն է: