
«Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Ես շատ բան եմ անում Հայաստանի համար, որպես Ռուսաստանի քաղաքացի` ես օգնում եմ իմ հայրենիքին… Սակայն կարծում եմ, որ ես «լավն եմ» այնտեղ, որտեղ ես անում եմ այն, ինչ լավ եմ կարողանում անել»:
Այստեղ երեւի հարկ է հստակություն մտցնել Ռուբեն Վարդանյանի խոսքերի մեջ` ոչ թե Հայաստանի համար, այլ հատկապես իր կողմից շատ սիրելի ՀՀ իշխանությունների համար: Հայաստանն այլ բան է, ՀՀ իշխանությունները` այլ: Ռ. Վարդանյանի նման իշխանասեր գործարարների «օգնությունից» ու ծրագրերից շատ դեպքերում օգտվում են իշխանավորներն ու պաշտոնյաները եւ մի խումբ այլ ուրախ տղաներ, սակայն ոչ ժողովուրդը: Եվ շատ ուրախալի է, որ «Տրոյկա դիալոգ»-ի Ռ. Վարդանյանը հայտնել է, թե չի ցանկանա ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնել, թե չէ պատկերացնո՞ւմ ենք` ինչքան բան կաներ Հայաստանի համար: