
Ամերիկացի քանդակագործ Դեն Ուեբբը փայտից օրիգինալ քանդակներ է ստանում՝ դրանք դարձնելով պլաստիլինի նման ճկուն:
Դենը փայտից քանդակներ է ստանում, որոնք պատկերում են մարդկանց, բույսերի, տարբեր առարկաներ, սակայն նրա աշխատանքների մեծ մասը կապված են ձեռքերի պատկերման հետ:
Նրա կարծիքով՝ ձեռքը առավել կատարյալ օրգան է, որը թույլ է տալիս մարդուն ոչ թե պարզապես գոյատևել, այլև զարգանալ: Իր գործի իրական վարպետ է: