ՕՊԵՐԱՅԻ ՃԱՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս խոսակցություններ, նույնիսկ հրապարակումներ եղան այն մասին, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային մասը «ճաքերով է պատված»: «Ժողովուրդ»-ը դիմեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին` ճշտելու խոսակցությունների հավաստիությունը: Նա նշեց, որ շենքի մի մասը երեսպատված է, եւ հենց այդտեղ էլ կան փոքրիկ ճաքեր: Ըստ նրա` ճաքեր կան շենքի բետոնե եւ երեսպատված հատվածներում, իսկ քարերի վրա` ոչ. «Այդ ճաքերն առաջացել են քամու, անձրեւի ու արեւի ազդեցությունից, այլ ոչ թե Ազատության հրապարակի տակ կառուցված ավտոկայանատեղիի կառուցման հետեւանքով, ինչպես ասում են ոմանք: Երեսպատում ունեցող ցանկացած շինություն ունի փոքրիկ ճաքեր, եւ դա բնական է»: Տնօրենը նաեւ հիշեցրեց, որ Օպերայի շենքի արտաքին հատվածը վերջին անգամ վերանորոգվել է 1980թ.:
Իսկ բեմի վերանորոգումից հետո ինչ-որ խնդիրներ ծագե՞լ են: «Ունենք հրաշալի բեմ, հրաշալի տեխնիկա, եւ արդեն, ինչպես տեսնում եք, միջոցառումներ ենք անցկացնում, ներկայացումներ տալիս: Այդ հարցով էլ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»,-եզրափակեց տնօրենը:




Լրահոս