Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Շարունակվում են նաև անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօյա խիստ հսկողությունը:
Մայրաքաղաքում կանաչապատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ սկսված են նախապատրաստական աշխատանքները: Ներկրվում են նաև անհրաժեշտ թփեր և ծաղկատեսակներ: Մարտի 1-ից կսկսվի ծառերի սանիտարական էտը: Հանձնարարվել է էտի մեկնարկից առաջ հանրությանը իրազեկել նախատեսված գործընթացի մասին՝ ավելորդ քննարկումները բացառելու նպատակով: