ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ «Արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մրգեր արտահանել այլ երկիր: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ մաքսային մարմիններին եւ ինչքա՞ն մաքսային վճար պետք է վճարեմ:

Նորայր Մխիթարյան (43 տարեկան, գյուղատնտես)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ տեղափոխող անձինք պարտավոր են մաքսային մարմիններին ներկայացնել մաքսային հսկողություն իրականացնելու համար սահմանված փաստաթղթեր եւ տեղեկություններ, որոնց ցանկը եւ տրամադրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության կողմից 21.11.2003թ. «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը եւ դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1779-Ն որոշմամբ: Անհրաժեշտ է նաեւ առաջնորդվել ՀՀ մաքսային օրենսգրքի 51-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի՝ ՀՀ մաքսային տարածքից ապրանքների արտահանման դեպքում մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ կլիներ, որ պատասխանում ներկայացված լիներ փաստաթղթերի ցանկը, որպեսզի դիմողն ավելի հստակ պատկերացներ իր հետագա գործողությունները: Ամեն դեպքում, այս պատասխանից նա գոնե կտեղեկանա, որ, մաքսավճարից բացի, ուրիշ այլ վճարների անհրաժեշտություն չի լինի:




Լրահոս